Իսրայելական տանկերը նորից մտել են Գազա. քաղաք...

Գազա քաղաքում գտնվող պաղեստինցիները հայտնել են, որ Իսրայելի կողմից ինտենսիվ ռմբակոծության են ենթարկվում։ Ըստ ականատեսների՝ իսրայելական տանկերը մի քանի տարբեր ուղղություններից մոտենում են քաղաքի կենտրոնին։ Այս մասին հաղորդում է BBC-ն։

Գազայի քաղաքացիական արտակարգ իրավիճակների ծառայությունը հայտնել է, որ, ամենայն հավանականությամբ, կան զոհեր, սակայն հնարավոր չէ նրանց հասնել, քանի որ քաղաքի արևելյան և արևմտյան շրջաններում մարտեր են ընթանում։

Ըստ տեղեկությունների՝ ալ-Ահլի Բապտիստ հիվանդանոցից տարհանում է իրականացվել․ հիվանդներին տեղափոխել են քաղաքում գործող միակ և արդեն իսկ գերծանրաբեռնված ինդոնեզական հիվանդանոց։ 

Նախքան գործողության մեկնարկը Իսրայելի պաշտպանության բանակը քաղաքացիական անձանց հրահանգել էր դուրս գալ Գազա քաղաքի արևմտյան շրջաններից։