Իսրայելի ցամաքային հարձակումը գնալով ավելի ինտենսիվ է դառնում. զորքերը ներխուժել են Գազա քաղաք: Այս մասին հայտնում է timesofisrael.com-ը՝ մանրամասնելով, որ Իսրայելի պաշտպանության բանակի զոհերի թիվը մեծանում է:
Պաշտպանության բանակի զինծառայողների շրջանում զոհերի թիվը հասել է 19-ի:
«Պատերազմի ևս մեկ նշանակալից փուլ առաջ ենք անցել. ուժերը գտնվում են հյուսիսային Գազայի սրտում, գործում են Գազա քաղաքում, շրջապատում են այն և ուժեղացնում ցամաքային հարձակումը», - ասել է Իսրայելի պաշտպանության բանակի շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Հերցի Հալևին: