Իսրայելական ավիահարվածի հետևանքով Լիբանանի հա...

 Լիբանանի հարավում ավտոմեքենայի վրա իսրայելական ավիահարվածի հետևանքով երկու մարդ է զոհվել։

Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում կատարելով NNA լրատվական գործակալությանը։

«Ռամադիյա-Քանա մայրուղու վրա ավտոմեքենայի վրա ավիահարվածի հետևանքով երկու մարդ է զոհվել», - նշվում է գործակալության հաղորդագրության մեջ:

Իսրայելա-լիբանանյան սահմանին իրավիճակը սրվել է 2023 թվականի հոկտեմբերին Գազայի հատվածում իսրայելական ռազմական գործողությունների մեկնարկից հետո։