Իսրայել է ժամանել ԱՄՆ երկրորդ ինքնաթիռը, որը զինամթերք է տեղափոխում Իսրայելի պաշտպանության բանակի համար: Այս մասին հայտարարել է Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտը՝ Թել Ավիվում իր ամերիկացի գործընկեր Լլոյդ Օսթինի հետ հանդիպմանը։
«ԱՄՆ-ի պաշտպանական համագործակցությունը և Պենտագոնի, Սպիտակ տան և Կոնգրեսի աջակցությունն ապահովում են գործողությունների ազատություն և ուժեղացնում մեր կարողությունները», - ասել է Գալլանտը:
«Այսօր ժամանում է երկրորդ ինքնաթիռը՝ Իսրայելի պաշտպանության բանակի համար անհրաժեշտ զինամթերքով։ ԱՄՆ-ի ուժերի տեղակայումը ցամաքում, օդում և ծովում ուժեղ ուղերձ է հղում տարածաշրջանում մեր գործընկերներին և թշնամիներին, սա պատերազմ է հանուն ազատության և մեր ընդհանուր արժեքների, և մենք առաջնագծում ենք: Մենք շարունակելու ենք պայքարել և հաղթել այս պատերազմում»,- հավելել է նա։