Իսպանիայի վարչապետը հայտարարել է Արևմուտքի  «...

Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսը նշել է, որ Արևմուտքը «ժողովրդագրական ձմեռ» է ապրում, ուստի անհրաժեշտ է բարձրացնել ծնելիությունը և իրականացնել ներգաղթային քաղաքականություն։ Այդ մասին  տեղեկացնում է ՏԱՍՍ գործակալությունը:

«Ակնհայտ է, որ Արևմուտքը և Իսպանիան՝ որպես արևմտյան երկիր, ժողովրդագրական ձմեռ են ապրում։ Դա նշանակում է, որ պետական ​​քաղաքականության տեսակետից մենք ունենք միայն երկու լծակ դա լուծելու համար՝  քաղաքականություն ծնելիության բնագավառում, ընտանեկան քաղաքականություն…. և կարգավորված ներգաղթի քաղաքականություն», - ասել է վարչապետը Cadena SER ռադիոկայանին տված հարցազրույցում։ 

«Եթե մենք դա չանենք, Իսպանիան 20 տարի անց կունենա աշխատուժ, որը զուգադրելի է այն աշխատուժի հետ, որը եղել է 1990 թվականին», - բացատրել է Սանչեսը։ - Դա նշանակում է, որ (տնտեսության) 3%-ով աճի փոխարեն Իսպանիայի աճի (տեմպերը) կկազմեն 1%-ից պակաս»։

Ավելի վաղ երկրի Վիճակագրության ազգային ինստիտուտը հայտնել էր, որ Իսպանիայի բնակչության թիվը 2025 թվականի հուլիսի 1-ի դրությամբ գերազանցել է 49,3 միլիոնը, ինչը պատմական առավելագույնն է։ Այնուամենայնիվ բնակչության աճը տեղի է ունեցել  արտասահմանում ծնված մարդկանց  թվի ավելացման հաշին, քանի որ Իսպանիայում ծնված մարդկանց թիվը կրճատվել է։ Այժմ երկրում կա մոտավորապես 9,7 միլիոն ներգաղթյալ։