Իշխանությունը որոշել է կրճատել ռազմական բյուջ...

Իշխանություններն ակտիվորեն քննարկում են ռազմական բյուջեի կրճատման հարցը: Վերջերս արդեն երկու քննարկում է տեղի ունեցել. մեկը՝  Կառավարությունում, մյուսը՝ ՊՆ-ում: Այս մասին գրում է 168․am-ը։

Խոսքը մի քանի տասնյակ միլիարդի մասին է, շահագրգիռ անձինք՝ փոխվարչապետ Տիգրան Ավինյան,  փոխվարչապետ Մհեր Գրիգորյան, վարչապետի աշխատակազմի  ղեկավար Արսեն Թորոսյան:

Տիգրան Ավինյանը նույնիսկ ՊՆ ներկայացուցիչներին քննարկումներից մեկի ժամանակ ռեպլիկ է հնչեցրել, թե մեկ է պարտվել եք՝ այդքան բյուջեն ի՞նչ եք անում:

Ըստ մեր աղբյուրների՝ ՊՆ-ում ռազմական բյուջեի կրճատման մասով  դժգոհություններ եւ անհամաձայնություններ կան, ինչը, ըստ էության, հաշվի չի առնվել եւ չի առնվելու, լավագույն դեպքում՝ կրճատվող գումարի փոփոխություն լինի, եթե լինի, իհարկե:

Իսկ թե ի՞նչ բարեփոխումների մասին են խոսում այս դեպքում, մնում է միայն պատկերացնել: Մյուս կողմից, ենթադրելի է՝ բարեփոխումները հարմարեցնելու են կրճատված ռազմական բյուջեին, եւ արդյունքում չի բացառվում՝ կարեւոր  օղակների կրճատման փաստի ականատես լինենք, երբ նոր պատերազմի վտանգ կա»։