Ստամբուլյան կոնվենցիայի շուրջ ԵԽԽՎ պատվիրակության հետ հանդիպումը փակ է եղել ՀՀ իշխանությունների նախաձեռնությամբ, ԵԽ երևանյան գրասենյակի առջև ընդդեմ Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման պիկետի ժամանակ հայտարարեց «Քաղաքացիական գիտակցություն» կազմակերպության նախագահ Նարեկ Սամսոնյանը:
«Պաշտոնապես հայաշտարարում եմ ԱԺ պատգամավորներից մեկի հետ իմ զրույցի մասին, որն ասաց հետևյալը՝ «մենք ԵԽԽՎ պատվիրակությանը հարցրեցինք՝ ինչի՞ եք գաղտնի անում, ինչո՞ւ այս ամենը հրապարակային չի լինում, և ԵԽԽՎ պատվիրակությունը հստակ պատասխան տվեց՝ գիտեք, ձեր իշխանություններն են ուզել, որ գաղտնի լինի»:



