Այս ժամանակահատվածում իշխանության անգործության պատճառով է, որ ՀՀ սահմաններում, նաև Արցախի սահմաններում կան բաց տեղեր: Լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը:
«Անվտանգության ամբողջ համակարգը չի մոբիլիզացվել, աշխարհագրական նոր դասավորվածության շրջանակներում պաշտպանական համապատասխան կառույցներ չեն ձևավորվել գոնե ռազմավարական կարևորագույն կետերում: Իշխանության խնդիրն է խաղաղապահներին մեղադրել, թե չմեղադրել, մեր խնդիրն է հարցնել իշխանությանը՝ ինչու չի ձևավորվել պատշաճ հարաբերություններ՝ Հայաստան-Ռուսաստան-Արցախ, նաև Ադրբեջան, ինչու պատշաճ մակարդակի չէ փոխգործակցությունը Արցախի պաշտպանության բանակի, նաև խաղաղապահ ուժերի ստորաբաժանումների միջև: Ինչո՞ւ ամբողջությամբ առաջնագիծը չի ուսումնասիրվել և չեն փակվել բոլոր այն ճեղքերն ու ուղղությունները, որոնք վտանգ են սպառնում Արցախի բնակչության համար, ով պետք է պատասխան տա Փառուխի և Խրամորթի խաղաղ բնակիչներին: Սա նշանակում է, որ մերոնք նորմալ համագործակցություն չեն կազմակերպել և երկրորդ մեր իշխանությունների մոտ ընդունված է միշտ իրենց խնդիրները բարդել ուրիշների վրա՝ կամ ՌԴ-ի կամ ՀԱՊԿ-ի»:
Ավելին՝ տեսանյութով:



