
«Երկու-երեք շաբաթ առաջ արդարադատության նախարարին եմ ահազանգել Քկ-ում դեղորայքի հետ կապված խնդրի վերաբերյալ։ Դրանից առաջ առողջապահության նախարարին եմ ասել, և այստեղ զարմանում են, որ նման խնդիր կա․․․ Ուրախ եմ, որ դուք ձեր զեկույցի մեջ դրա մասին անդրադարձել եք, բայց մենք տարիներ շարունակ նմանատիպ խնդիրների մասին բարձրաձայնել ենք, շատ դեպքերում լուծումներ չեն ստացել ու իշխանական մակարդակով արձագանք չեն ունեցել»․- դիմելով ՄԻՊ Անահիտ Մանասյանին ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։
Այնուհետև խոսքն ուղղելով խորհրդարանական մեծամասնությանը, ընդդիմադիր պատգամավորն ասաց․ «Եկել եք այստեղ, բաներ եք ասում, իրականությունից լրիվ կտրված է, Հրաչ Մուրադյանից եք մեջբերում անում, դուք գիտե՞ք Դաշնակցությունն ինչքան է պայքարել, բացեք այդ համացանցը, նայեք Դաշնակցությունն այդ օրերին, այդ տարիներին ինչ է արել։ Բա Հրաչ Մուրադյանի տեղը գիտեք, ասեք էլի այդ մարդու հերոսությունները, ի՞նչ է արել Արցախում։ Չի կարելի այս երկակի ստանդարտներով առաջնորդվել։ Զենք-զինամթերքի ապօրինի կասկածանքով 17 տարեկան աղջկան տանում են և ձերբակալում, դա նորմա՞լ երևույթ է»,- ասաց նա։
Մանրամասն՝ տեսանյութում։