Իշխան Սաղաթելյանը Անթիլիասում հանդիպել է Արամ...

Անթիլիասի Մայրավանքում փետրվարի 1-ին ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը, ՀՅԴ Բյուրոյի անդամ Հովսեփ Տեր Գևորգյանը, ՀՅԴ Լիբանանի կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչ Հակոբ Բագրատունին և կազմակերպական ներկայացուցիչ Ալպեր Պալապանյանը հանդիպել են Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետին։

ՀՅԴ-ից հայտնում են, որ հանդիպմանն արծարծված հիմնական թեմաներն են եղել Հայաստանի ներկա իրավիճակը, Հայաստան-Սփյուռք հարաբերությունների այսօրվա համապատկերը, Հայոց ցեղասպանության հարցի մասին հնչող հայտարարությունների բացասական հետևանքները, Միջին Արևելքում տեղի ունեցող փոփոխությունները և հատկապես լիբանանահայ համայնքի դիմագրաված մարտահրավերները։ 03․02․2025թ․ ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի Հանրային կապերի գրասենյակ ։