Իռլանդիայի վարչապետը հրաժարական է տալիս

Լեո Վարադկարը անակնկալ հայտնել է Իռլանդիայի վարչապետի և իշխող «Ֆինե Գել» կուսակցության ղեկավարի պաշտոնից հեռանալու մասին։ Այս մասին հաղորդում է Reuters-ը՝ վկայակոչելով իռլանդական լրատվամիջոցները:

Մարտի 20-ին՝ տեղական ժամանակով ժամը 12:00-ին (Երևանի ժամանակով՝ 20։00-ին), նա մամուլի ասուլիս կանցկացնի, հայտնել են կառավարությունից:

Վարադկարի հեռանալը երեք կուսակցությունից բաղկացած կոալիցիայի ղեկավարի պաշտոնից համընդհանուր ընտրություններ անցկացնելու պահանջ չի առաջացնում․ նրան կարող է փոխարինել «Ֆինե Գել»-ի նոր ղեկավարը: