Իռլանդիան պատրաստ է օգնել Ուկրաինային, այդ թվ...

Հինգշաբթի՝ փետրվարի 27-ին, Իռլանդիայի վարչապետ Միխոլ Մարտինը Շենոն օդանավակայանում հանդիպել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ։

Դա տեղի է ունեցել ճաշի ժամանակ, երբ Ուկրաինայի նախագահը կարճատև կանգ է առել ԱՄՆ ճանապարհին։ Այս մասին հայտնում է  РБК-Украина-ն։

Հանդիպման ընթացքում Մարտինը Զելենսկուն ասել է, որ Իռլանդիան բաց է օգնության համար, ներառյալ խաղաղապահների ուղարկումը Ուկրաինա: 

«Մենք հստակ հասկացրել ենք, որ շատ համառորեն ձգտելու ենք արագացնել Ուկրաինայի՝ Եվրամիությանն անդամակցելու ժամկետները։

Նա շատ հետաքրքրված է դրանով», - ասել է Մարտինը։