ԱՄՆ-ի և Իրանի միջև հրադադարի համաձայնությունից հետո առաջին նավն անցել է Հորմուզի նեղուցով։ Այս մասին ապրիլի 8-ին հայտնել է Իրանի պետական հեռարձակող IRIB-ը։
«Հրադադարից հետո առաջին նավն անցել է Հորմուզի նեղուցով Իրանի թույլտվությամբ», - հաղորդել է Telegram ալիքը։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը այդ օրը հայտարարեց, որ համաձայնել է ևս երկու շաբաթով դադարեցնել Իրանի դեմ հարվածները։ Դրա պայմանը Հորմուզի նեղուցի լիակատար ապաշրջափակումն էր։ ԱՄՆ-ն ստացել է հակամարտության կարգավորման 10 կետից բաղկացած առաջարկ։ Թրամփը նաև հայտարարել է ռազմական գործողությունները վերսկսելու իր պատրաստակամության մասին, եթե ԱՄՆ-ն չկարողանա համաձայնության գալ Վաշինգտոնի համար ընդունելի համաձայնագրի։



