
Իրենք Բաքվի բանտում են պայքարում, մենք՝ այստեղ: Այս մասին լրատվամիջոցների հետ զրույցում ասել է Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանը:
«Իրենք այնտեղ են պայքարում, մենք՝ այստեղ: Մենք էլ պայքարում ենք, որ իրենք վերադառնան: Իշխանության կողմից բավարար ջանքեր չեն գործադրվում Բաքվից գերիներին վերադարձնելու համար»,-ասել է Սարգսյանը: