«Իրավունք» թերթը գրում է.
«Երեւանի քաղաքապետարանում կրկին արշալույսները խաղաղ չեն: «Իրավունքի» ունեցած տեղեկությունների համաձայն՝ Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը վերջապես վերադարձել է իր երկարատեւ արձակուրդից, որը նույն աղբյուրների փոխանցմամբ՝ անցկացրել է Պրահայում: Նրա վերադարձի հետ կրկին օրակարգում են հայտնվել Հ. Մարությանի հնարավոր հրաժարականի մասին տեղեկությունները:
Քաղաքական կուլիսներում նույնիսկ կատակում են, թե Ձմեռ պապին ուղարկած նամակում հենց այս մասին է խնդրել ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը, որը դեռ աչք ունի Երեւանի քաղաքապետի պաշտոնի վրա:
Հնարավոր սցենարները հաշվի առնելով՝ քաղաքապետարանում խոսակցություններ են շրջանառվում, որ տարիուկես առաջ վարչության պետերի աթոռներին տեղավորված մի շարք թավշյա պաշտոնյաներ, հնարավոր է, լքեն քաղաքապետարանը ու վերադառնան իրենց նախկին պաշտոններին ուժային կառույցներում»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:



