
«Իրավունք» թերթը գրում է. «Իշխանական կուլիսներում ասում են, թե՝ ԱԺ նստաշրջանին ընդառաջ՝ Նիկոլը՝ ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանի միջոցով, պատգամավորներին նոր ինստրուկտաժ է արել. «Քիչ խոսել, շատ աշխատել»։
Հատկապես զգուշացրել է ռուսական թեմաներով ամեն մեկն իրեն իրավունք չվերապահի ավել-պակաս ասել-խոսել, Կաթողիկոսի թեմայով՝ շատ չընդլայնվել։ Ուշադիր լսել ԱԺ փոխնախագահ, Թուրքիայում իրենց բանագնաց Ռուբեն Ռուբինյանի հրահանգներին, երկու նոր պատգամավորներին հետեւել, որ «ափռ-ցփռ չխոսեն»։
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում