Իրավախախտումը չարձանագրելու համար պարեկներին...

Հոկտեմբերի 14-ին, ժամը 14․15-ին, Պարեկային ծառայության Գեղարքունիքի մարզի ջրային վաշտի պարեկները Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհին իրավախախտում կատարելու համար կանգնեցրել են «Օպել» մակնիշի մեքենա։ Այս մասին հայտնում են ՆԳՆ-ից:

Իրավախախտումը չարձանագրելու համար, 68-ամյա ուղևորը որպես կաշառք պարեկներին է առաջարկել 10 հազար դրամ:

Նա ձերբակալվել և տեղափոխվել է Համայնքային ոստիկանության Սևանի բաժին, ապա ներկայացվել Հակակոռուպցիոն կոմիտե: