Իրավական մտքի հերթական շեդեվրը ՆԳՆ կատարմամբ....

Աննորմալ օրենսդրական նախաձեռնությունների շքերթը չի սահմանափակվում հարկային օրենսգրքով, պակաս «կտտանքների» չի ենթարկվում նաև զենքի մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը: Այս մասին իր էջում գրել է Հայաստանի նախկին փոխոստիկանապետ, փաստաբան Հովհաննես Քոչարյանը։

«Եվ այսպես՝ իրավական մտքի հերթական շեդեվրը ՆԳ նախարարության կատարմամբ. շրջանառության մեջ է դրվել մի օրինագիծ, համաձայն որի.

«Զենքի մասին» 1998 թվականի հուլիսի 3-ի ՀՕ-246 օրենքով կամ մինչև «Զենքի մասին» 1998 թվականի հուլիսի 3-ի ՀՕ-246 օրենքն ուժի մեջ մտնելը զենքով պարգևատրված կամ զենքով պարգևատրված համարվող բոլոր անձինք պարտավոր են մինչև 2025 թվականի հուլիսի 1-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանություն ներկայացնել պարգևատրական զենքերը, այդ թվում՝ մեկից ավելի անգամ պարգևատրված լինելու դեպքում՝ երկրորդ և հաջորդ միավոր բոլոր պարգևատրական  զենքերը։

«Զենքի մասին» ՀՀ օրենքի 20-րդ հոդվածի 3.1-րդ մասի ուժով՝  որպես պարգև տրված  զենքը պարգևատրվողին է հանձնվել  սեփականության իրավունքով, ընդ որում՝ մալելուց հետո կարող էր ժառանգվել։ ՀՀ քաղաքացու սեփականությունը հարկադրաբար վերցնելու հիմքերը սահմանված են ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 279-րդ հոդվածով։ Հիմա հարց. ո՞ր հիմքերի տակ եք առբերել նախագծով ստեղծագործածը։ Եթե կարողանաք հիմնավորել, ապա փոխեք տեղեկանք-հիմնավորումը, եթե ոչ՝ նախագիծը հանեք շրջանառությունից։ Մինչ այդ՝  նախագծին  պայմանական անուն տվեք, օրինակ Աշոտ Շայբոնի կամ Ժյուլ Վեռնի նախագիծ»,- գրել է Հ.Քոչարյանը։