Փաստորեն, այս քայլով Վազգեն Մանուկյանը նաև 2009-ից ՀԽ-ի իր ղեկավարման տարիների անպտուղ աշխատանքի գնահատականն է տալիս, փորձելով թաքցնել այն իրական նպատակը, որի համար ստեղծել են այդ ակումբը։
Մանուկյանը քաղաքական նոր հայտ է ներկայացնում և կրկին վարչապետ դառնալու ճանապարհն է բռնել։ Մեր աղբյուրի փոխանցմամբ, նա ցանկանում է նոր բևեռ ստեղծել, որը քաղաքական պատեհ առիթի դեպքում կլինի կիզակետում։ Սակայն Մանուկյանը միակը չէ, որ վարչապետ դառնալու ցանկություն ունի և ծանրակշիռ մրցակիցների պակաս հաստատ չի ունենալու։ Բայց այդ մասին՝ առաջիկայում»,- ասաց մեր աղբյուրը»,-գրում է թերթը:



