Իրանի ԱԳՆ խոսնակ Նասեր Քանանին անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի կողմից վերջերս արված համատեղ հայտարարությանը և ողջունել այն։
Անդրադառնալով Հայաստանի և Ադրբեջանի հետ Իրանի հարաբերություններին և Կովկասում լարվածության հանգուցալուծմանն ուղղված Թեհրանի դիվանագիտական ջանքերին՝ Քանանին ասել է.«Իրանը ողջունում է Ադրբեջանի և Հայաստանի համատեղ հայտարարությունը փոխադարձ գործողությունների և համագործակցության վերաբերյալ, ներառյալ՝ երկու կողմերի գերիների ազատ արձակումը․ դա դրական իրադարձություն ենք համարում»։
Նա հավելել է, որ կայուն խաղաղության հասնելը պահանջում է տարածաշրջանային կողմերի միջև խաղաղ հռետորաբանության և վստահության մթնոլորտի ամրապնդում․ «Հուսով ենք, որ այդ միջոցները կհանգեցնեն երկու կողմերի միջև խաղաղության և կայունության: Իրանը պատրաստ է աջակցել երկու երկրներին՝ տարածաշրջանային խաղաղության և անվտանգության ապահովման գործում»: