Իրանն արդեն 128,3 կգ ուրան ունի՝ հարստացված մինչև 60%։ Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) գաղտնի զեկույցը։
Որոշ գնահատականներով՝ 90%–ով հարստացված այս նյութի մոտ 42 կգ–ը տեսականորեն բավարար է ատոմային ռումբ ստեղծելու համար։
Այսպիսով, Իրանի ուրանի պաշարները, որոնք ենթակա են հետագա հարստացման, բավարար են երեք ատոմային ռումբ ստեղծելու համար։