Իրանը սկսել է նոր ատոմակայանի կառուցումը

Իրանը սկսել է կառուցել «Քարուն» նոր ատոմակայանը, որի հզորությունը կկազմի առնվազն 300 ՄՎտ:

Ինչպես տեղեկանում ենք ՏԱՍՍ գործակալությունից, այդ մասին հայտարարել է Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավար Մոհամմադ Էսլամին։

«Մենք նախատեսում ենք առնվազն 5 միլիարդ դոլար ներդնել Արևմտյան Ադրբեջանի նահանգում ռադիոակտիվ նյութերի արդյունահանման համար, ինչպես նաև այնտեղ սկսել ենք «Քարուն» նոր  ատոմակայանի կառուցումը: Դրա հզորությունը կկազմի առնվազն 300 մեգավատ»,- ասել է Էսլամին։