Իրանը Ռուսաստանի և Չինաստանի հետ կշարունակի Թ...

Իրանը կշարունակի միջուկային ծրագրի շուրջ իր գործողությունները համակարգել Ռուսաստանի և Չինաստանի իր գործընկերների հետ։ Այս մասին հայտարարել է Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին՝ իր ռուս գործընկեր Սերգեյ Լավրովի հետ համատեղ մամուլի ասուլիսում։

«Մենք քննարկել ենք Իրանի միջուկային ծրագրի թեման: Մեր մասնագետները անմիջական կապի մեջ են, և մենք շարունակելու ենք դա անել: Մենք կշարունակենք համակարգել մեր ռուս և չինացի գործընկերների հետ միջուկային հարցի շուրջ»,- ընդգծել է Արաղչին: