Իրանը փորձարկում է իր նոր սերնդի IR-9 ցենտրիֆուգները: Այս մասին հայտարարել է Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության (AEOI) ներկայացուցիչ Բեհրուզ Քամալվանդին:
«[Ուրանի] հարստացման առաջընթացներից մեկը IR-9 ցենտրիֆուգի մեխանիկական փորձարկումների մեկնարկն է»,- ISNA- ին տված հարցազրույցում ասել է Բեհրուզ Քամալվանդին:
Նրա խոսքով՝ IR-9 ցենտրիֆուգի արտադրողականությունը կարող է 50 ЕРР (աշխատանքային տարանջատման միավորներ) լինել՝ ուրանի իզոտոպների տարանջատման համար անհրաժեշտ աշխատանքի ստանդարտ չափ: