Իրանը Կատարի ուղղությամբ արձակել է 3 թևավոր և...

Կատարի պաշտպանության նախարարության տվյալներով՝ զինված հակամարտության սկզբից ի վեր Իրանը Կատարի ուղղությամբ արձակել է 3 թևավոր և 101 բալիստիկ հրթիռ, որոնց մեծ մասը հաջողվել է որսալ։ Այս մասին հաղորդում է Կատարի լրատվական գործակալությունը (QNA):

«Նախարարությունը հաստատել է երկու Սու-24 կործանիչի, երեք թևավոր հրթիռի, 101 բալիստիկ հրթիռից 98-ի և 39 անօդաչու թռչող սարքից 24-ի հաջող կալանումը», - նշվում է հրապարակման մեջ։

Նախարարությունը շեշտել է, որ Կատարի զինված ուժերն ունեն լիարժեք կարողություններ և ռեսուրսներ՝ պաշտպանելու երկրի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը և վճռականորեն արձագանքելու ցանկացած արտաքին սպառնալիքի։  

Իսրայելը և ԱՄՆ-ն փետրվարի 28-ից հարվածներ են հասցնում Իրանին, որն էլ պատասխան հարվածներ է հասցնում Իսրայելին և տարածաշրջանի երկրներում գտնվող ամերիկյան ռազմաբազաներին և էներգետիկ օբյեկտներին։