Իշխանությունը շարունակում է մանիպուլացնել․ Ան...
Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Աննա Ավետիսյանի ֆեյսբուքյան գրառումը․
Իշխանությունը շարունակում է մանիպուլացնել։
ՔՊ-ն երբեք 150 դրամի նախագիծ չէր բերի օրակարգ, եթե փաթեթները գնեին քաղաքացիները։ Չեն գնել, ստիպված հետքայլ արեցին, իսկ «Մայր Հայաստան» խմբակցությունը չի մասնակցել քվեարկությանը, քանի որ առհասարակ դեմ է թանկացմանը և պնդում է, որ հանրային տրանսպորտը կարող է և պետք է մնա առավելագույնը 100 դրամ։