
Իրանում վերջին 24 ժամում գրանցվել է կորոնավիրուսի 71 նոր դեպք, մահացել է 2 քաղաքացի: Այս մասին հայտնում է IRNA-ն:
Երկրում այսպիսով մահերի թիվը հասել է 144 հազար 732-ի: Գրանցված 71 նոր դեպքից 39-ը հոսպիտալացվել է:
Իրանի առողջապահության նախարարությունից հայտնել են, որ գրանցված ընդհանուր 7 մլն 563 հազար 167 դեպքից 7 մլն 336 հազար 979-ը առողջացել կամ դուրս է գրվել հիվանդանոցներից:
217 քաղաքացի ծայրահեղ ծանր վիճակում բուժում է ստանում ինտենսիվ թերապիայի բաժանմունքներում: