Իրանում 2022 թվականին մահացած ակտիվիստ Մահսա Ամինին և իրանցի կանանց ազատության համար պայքարող «Կանանց կյանքի ազատություն» շարժումը դարձել են ակադեմիկոս Անդրեյ Սախարովի անվան Եվրախորհրդարանի 2023 թվականի մրցանակի դափնեկիրներ։
Ինչպես տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այդ մասին հայտարարել է Եվրախորհրդարանի ղեկավար Ռոբերտա Մեցոլան։
«Այդ խիզախ կանայք ոգեշնչեցին աշխարհին հավասարության, ազատության և արժանապատվության համար պայքարով»,- ասել է ԵԽ ղեկավարը։
Մրցանակների հանձնման արարողությունը տեղի կունենա դեկտեմբերի 13-ին Ստրասբուրգում, Եվրախորհրդարանի լիագումար նիստում։
2022 թվականի սեպտեմբերից մինչև դեկտեմբեր Իրանում տեղի ունեցան զանգվածային բողոքի ցույցեր և անկարգություններ՝ երիտասարդ իրանցի կնոջ՝ Մահսա Ամինիի մահից հետո, երբ նա կալանավորվել էր բարոյականության ոստիկանության կողմից: Հանրապետության իշխանությունները մեղադրում են արևմտյան երկրներին և Իսրայելին՝ ցուցարարներին աջակցելու և իրավիճակը ապակայունացնելու ցանկության համար։