Իրանում հեղեղումների հետևանքով կա 1 զոհ, ավել...

 Իրանի վեց նահանգներում մոլեգնած հեղեղումների հետևանքով 1 մարդ է զոհվել, առնվազն 457 մարդ՝ տուժել։ Այդ մասին հայտնում է ISNA գործակալությունը՝ վկայակոչելով Իրանի Կարմիր մահիկի ընկերությունը։

Ընդհանուր առմամբ, տարերքի հարվածի տակ է հայտնվել առնվազն 15 քաղաք, որոնց բնակիչներին օգնություն են ցուցաբերում 59 օպերատիվ խմբեր, որոնց կազմում կա 204 փրկարար։ Հեղեղումից տուժածներին տրվում են առաջին անհրաժեշտության իրեր և սնունդ, անհետաձգելի ծառայությունները նրանցից ոմանց տարհանում են անվտանգ շրջաններ և տրամադրում ժամանակավոր կացարաններ:

Տարերքի ազդեցությունից ամենաշատը տուժել են Իսլամական Հանրապետության հյուսիս-արևմուտքում գտնվող նահանգները, ինչպիսիք են Արդաբիլը, Արևմտյան Ադրբեջանը և Արևելյան Ադրբեջանը: