Իրանն ու Ադրբեջանը քննարկել են տարածաշրջանում...

Իրանի արտաքին գործերի փոխնախարար Մեհդի Սաֆարին և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը քննարկել են հարավկովկասյան տարածաշրջանում մշտական խաղաղության ու կայունության անհրաժեշտությունը:

Mehr-ի փոխանցմամբ՝ պաշտոնյաները կարևորել են տարածաշրջանային խնդիրներին արտաքին միջամտության մերժումը, ինչպես նաև տարածաշրջանի երկրների կառուցողական դերակատարության անհրաժեշտությունը տարածաշրջանային նախաձեռնությունների շրջանակում, ինչպիսին է «3+3» ձևաչափը (Հայաստան, Վրաստան, Ադրբեջան, Իրան, Ռուսաստան, Թուրքիա)։