Հայաստան արտահանումն այս տարի 3 ամսում՝ մարտի 21-ից հունիսի 21-ը, աճել է 21 տոկոսով (իրանական օրացույցային տարվա առաջին եռամսյակ):
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ինչպես տեղեկացնում է Tehran Times-ը, այս մասին հայտնել է Իրանի Իսլամական Հանրապետության մաքսային վարչության խոսնակ Ռուհոլլահ Լաթիֆին:
Երեք ամսում Իրանը Հայաստան է արտահանել 74 մլն դոլարի ապրանք։
Իրանը և Հայաստանը Երևանում մայիսի կեսին կայացած հայ-իրանական միջկառավարական համատեղ հանձնաժողովի նիստի արդյունքում ստորագրել են փոխըմբռնման հուշագիր։ Հուշագիրը ստորագրել են ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ու Իրանի էներգետիկայի նախարար Ալի Աքբար Մեհրաբիանը:
Ըստ պաշտոնյաների՝ համատեղ հանձնաժողովի 17-րդ նիստի անցկացման նպատակը երկու երկրների հարաբերությունների իրական և շոշափելի զարգացումն էր։