Իրանի զինված ուժերն իրենց աջակցությունն են հայտնել հանրապետության Փորձագետների խորհրդի որոշմանը՝ Մոջթաբա Խամենեիին գերագույն առաջնորդ ընտրելու վերաբերյալ, և հայտարարել են երկրի նոր առաջնորդին հավատարմության մասին։ Այս մասին հաղորդել է Իրանի պետական հեռուստատեսությունը։
«Իրանի զինված ուժերի հրամանատարությունը հավատարմության երդում է տվել նոր գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեիին», - ասվում է Իրանի պետական հեռուստատեսության հաղորդագրության մեջ։
Երկրի նոր գերագույն առաջնորդին հավատարմության երդում է տվել նաև Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ)՝ պատրաստակամություն է հայտնելով հետևել նրա հրահանգներին։
«Պահապանների կորպուսը՝ որպես անձնվեր զինվոր և իշխանության հզոր հենարան, աջակցելով հարգարժան Առաջնորդության փորձագետների խորհրդի ընտրությանը, պատրաստ է լիովին ենթարկվել և անձնուրաց կատարել այաթոլլա Սեյեդ Մոջթաբա Խամենեիի աստվածային հրահանգները», - մեջբերում է կատարել ԻՀՊԿ-ի հայտարարությունից Իրանի պետական հեռուստատեսությունը:
Ավելի վաղ փորձագետների խորհուրդը ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածների առաջին օրը սպանված Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի որդուն՝ այաթոլլա Մոջթաբա Խամենեիին նշանակել էր երկրի գերագույն առաջնորդ։



