«Իրանի տարածքով դեպի Նախիջևան ավտոճանապարհներ...

«Ադրբեջանը հուսալի տարանցիկ երկիր է, և մեր տրանսպորտային և լոգիստիկ ենթակառուցվածքը բաց է բոլոր երկրների համար»․ այս մասին ասված է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ տնտեսական համագործակցության կազմակերպության նախարարների խորհրդի 27-րդ նիստի մասնակիցներին ուղղված ուղերձում։

«Հաշվի առնելով Արևելք-Արևմուտք երթուղու բեռնափոխադրումների աճող պահանջարկը՝ մենք նպատակ ունենք Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղով փոխադրվող բեռների ծավալը 1 միլիոն տոննայից հասցնել 5 միլիոնի։ Իրանի հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել նաև ճանապարհի և երկաթգծի կառուցման վերաբերյալ, որը հնարավորություն կտա Իրանի տարածքով մուտք գործել Նախիջևան։ Ադրբեջանն ակտիվորեն աշխատում է նաև Հյուսիս-Հարավ տրանսպորտային միջանցքի կարողությունների հետագա ընդլայնման ուղղությամբ», - ասել է Ալիևը։