
Ելույթ ունենալով սրբազան պաշտպանության շաբաթվա մեկնարկի արարողությանը՝ Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին, խոսելով Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության մասին, հայտարարել է.
«Ղարաբաղն, անկասկած, պատկանում է Ադրբեջանին, սակայն անհրաժեշտ է անել այնպես, որ պաշտպանվեն հայերի անվտանգությունն ու իրավունքները տարածաշրջանում»։
Ռաիսին հավելել է, որ Իրանի զինված ուժերի հեղինակավոր ներկայությունը կկանխի տարածաշրջանում սահմանների աշխարհաքաղաքական ցանկացած փոփոխություն։