Իսրայելի պաշտպանության բանակը (ԻՊԲ) հաղորդել է Իրանի մայրաքաղաքին հասցվող ավիահարվածների նոր ալիքի մասին:
Telegram-ում ԻՊԲ-ի տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ թիրախավորվում են ենթակառուցվածքներ ամբողջ Թեհրանում։
Ավելի վաղ Իսրայելի ռազմաօդային ուժերը հաղորդել էին, որ իրենց ինքնաթիռներն անցած օրվա ընթացքում տասնյակ հարվածներ են հասցրել Իրանին՝ խոցելով երկրի արևմտյան և կենտրոնական մասերում գտնվող ավելի քան 130 թիրախ։
Al Jazeera հեռուստաալիքն իր հերթին հաղորդել է, որ Թեհրանի արևելքը մի քանի հարվածի է ենթարկվել օդից։
Միևնույն ժամանակ Իրանի պետական IRIB հեռուստաընկերությունը հաղորդել է, որ մայրաքաղաքի արևելյան մասում «թշնամական թիրախների» դեմ գործի են դրվել հակաօդային պաշտպանության համակարգերը։



