Իրանի իշխանությունները մահապատժի են դատապարտե...

Իրանի իշխանությունները մահապատժի են դատապարտել հայտնի ռեփեր Թոմաջ Սալեհիին, որը 2022-2023 թվականներին մասնակցել է հակակառավարական ցույցերին։

Այս մասին հայտնում են Reuters-ը և իրավապաշտպան Iran Human Rights (IHR) կազմակերպությունը։ Սալեհին մեղավոր է ճանաչվել «երկրի վրա կոռուպցիայի տարածման» մեջ (տերմին, որը Իրանի իշխանությունները օգտագործում են՝ նշելու հանցագործությունների լայն շրջանակ, այդ թվում՝ իսլամական բարոյականության հետ կապված հանցագործությունները )։

Սալեհիի փաստաբան Մուստաֆա Նելին ասել է, որ բողոքարկելու է մահապատժի վճիռը: 2023 թվականին Իրանի Գերագույն դատարանը Սալեհիին դատապարտել էր վեց տարի 3 ամիս ազատազրկման։