Իրանի հետ լարվածության ֆոնին Ադրբեջանում փակվ...

Իրանի հետ վերջին շրջանում առաջացած լարվածության ֆոնին Բաքվում փակվել է Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեի ներկայացուցչի գրասենյակը:

Այս մասին,  հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները։

Պաշտոնական հիմնավորման համաձայն՝ գրասենյակի փակումը պայմանավորված է կորոնավիրուսային սահմանափակումներով: Իրանն իր հերթին արգելել է իր օդային տարածքով դեպի Նախիջևան թռիչքները։