ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն Ջայփուրում լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ Վաշինգտոնի և Թեհրանի միջև գործարքի շուրջ ձևակերպումների համաձայնեցումը կարող է տևել մի քանի օր։ Նրա խոսքերը մեջբերում է Պետքարտուղարությունը:
«Այսօր Կատարում անցկացվել են բանակցություններ, այնպես որ տեսնենք՝ արդյոք կկարողանանք առաջընթացի հասնել», - ասել է Ռուբիոն։
«Կարծում եմ՝ շատ խոսակցություններ կլինեն սկզբնական փաստաթղթում կոնկրետ ձևակերպումների մասին, ուստի դա կտևի մի քանի օր», - հավելել է նա։
Պետքարտուղարը հերթական անգամ կրկնել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մտադիր է գործարք կնքել Իրանի հետ։
«Նախագահը ցանկություն է հայտնել անել դա։ Նա կա՛մ լավ գործարք կկնքի, կա՛մ ընդհանրապես չի կնքի», - ընդգծել է Ռուբիոն։
ԱՄՆ պետքարտուղարության ղեկավարը հավելել է, որ կարևոր է վերսկսել նավագնացությունը Հորմուզի ծովում՝ շեշտելով, որ ջրային ուղին «այսպես թե այնպես բացվելու է»։
Ռուբիոն ընդգծել է, որ ոչ մի երկիր, այդ թվում՝ Ռուսաստանը և Չինաստանը կողմ չեն, որ Հումուզի նեղուցում տուրքերի գանձման ռեժիմ ներդրվի:
«Դա անընդունելի է, դա չի կարող տեղի ունենալ: Նեղուցը պետք է լինի բաց, անարգել, առանց տուրքերի: Եվ ակնհայտորեն, դա պետք է տեղի ունենա անմիջապես, հենց որևէ բան համաձայնեցվի», - ասել է Ռուբիոն:



