Իրանի ԱԳՆ․ Ողջունում ենք Ադրբեջանի տարածքային...

Պաշտոնական Թեհրանը ողջունում է Ադրբեջանի տարածքային ամբողջականության վերականգնումը և ռազմական գործողությունների ավարտը, Twitter-ի իր միկրոբլոգում գրել է Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը։

«Ջեյհուն Բայրամովի հետ արդյունավետ քննարկումներ ունեցանք երկկողմ հարաբերությունների խորացման, մասնավորապես` պատերազմից տուժած տարածքների վերականգնման, Հարավ-Հյուսիս տրասպորտային միջանցքի և կասպիական էներգակիրների շուրջ», - գրել է Զարիֆը։