Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին Ժնևում բանակցություններ է վարում Ատոմային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսիի հետ: Այս մասին իրադարձությունների վայրից հաղորդել է Կատարի Al Jazeera հեռուստաալիքի թղթակիցը։
«Իրանի ԱԳ նախարարության ղեկավարը բանակցություններ է վարում Գրոսիի հետ, որն, ինչպես և Օմանի արտաքին գործերի նախարարը, միջնորդի դեր է խաղում», - հաղորդել է հեռուստաալիքը։
Օմանի արտգործնախարարությունը փետրվարի 26-ին ավելի վաղ հայտնել է, որ ԱՄՆ-ի և Իրանի պատվիրակությունները Ժնևում բանակցությունների երրորդ փուլի ընթացքում քննարկում են «միջուկային դոսիեի» վերաբերյալ իրանական նոր առաջարկները, ինչպես նաև ամերիկյան կողմի հարցումները։
Իրանը և ԱՄՆ-ն իրանական միջուկային հարցի շուրջ բանակցությունների ևս երկու փուլ են անցկացրել։ Իրանական պատվիրակությունը գլխավորում է Արաղչին, ամերիկյանը՝ ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը։



