Իրանցի գիտնականն իր գրքում Բաքուն որպես հայկա...

«Իրանցի մեծ գիտնականն  իր գրքում, տալով աշխարհագրական կորդինատները  զանազան քաղաքների, նշում է նաև այդ քաղաքների պատկանելիությունը, Հայաստանի գլխում  նշում է Փայտակարանը , Ախլաթը,  Արգիշը, Շերվանը և Բաքուն՝ որպես հայկական քաղաքներ»,- «Հարավային կովկասի կայունության և անվտանգության արդի մարտահրավերները» թեմայով կազմակերպված գիտաժողովին ասաց Իրանի խորհրդարանի հայազգի նախկին պատգամավոր Կարեն Խանլարյանը:  

Նրա խոսքով՝ իսլամական քարտեզներում Հայաստանը պատկերված է՝ Վանից մինչև Կասպից ծովը՝ Արցախն ու Սիսականը ներառյալ:

«Իսկ արաբ աշխարագրագետը Հայաստանի մասին գրելիս նշել է Բերդիջ քաղաքի  մասին, դա նույն Բերձորն է, որը համարվում  Հայաստանի քաղաք»,-ասում է Կարեն Խանլարյանը:

Մանրամասն՝ տեսանյութում: