Իրականությունն այն է, որ Թրամփը մոռացել է թե՛...

«Մայր Հայաստան» կուսակցության անդամ Արեգնազ Մանուկյանը գրել է․ 

Նիկոլ Փաշինյանն ասում է, թե, իբր, ԱՄՆ-ից խաղաղություն է բերել: Ասում է նաև, թե, իբր, Թրամփը Հայաստանի անվտանգությունն է ապահովելու և վկայակոչում Թրամփի ուղին: Մինչդեռ իրականությունն այն է, որ Թրամփը մոռացել է թե՛ իր անվամբ ուղու, թե՛ Նիկոլ Փաշինյանի մասին:

«Վաշինգտոնում ստորագրվածը Թրամփին պետք էր Նոբելյան մրցանակ ստանալու համար: Չստացավ: Չստացավ ու մոռացավ թե՛ Փաշինյանի, թե՛ իր անվամբ ուղու մասին: Թեև չստանալուց առաջ էլ էր մոռացել, քանի որ Հայաստանը շփոթում էր Ալբանիայի հետ:

Ի դեպ, երեկվա տեսարանը շատ ողորմելի էր: Նիկոլը Թրամփին հիշեցնում էր, որ ինքը Հայաստանի վարչապետն է այնպես, ինչպես, օրինակ, տաքսիստներն են երբեմն ուղևորներին ներկայանում, որ իրենք ոչ թե տաքսիստ են, այլ ժամանակին լավ գործերի են եղել։

Ահա այսպիսի ողորմելի և նվաստացուցիչ տեսարան»,-ասել է Արեգնազ Մանուկյանը։