Իրականացված բարեփոխումների շրջանակում պարզեցվ...

Իրականացված բարեփոխումների շրջանակում պարզեցվել է հայտարարագրման համակարգը։ Այս մասին հայտնում են Հայաստանի պետական եկամուտների կոմիտեից։

«Հաշվի առնելով եկամուտների տարեկան հայտարարագիր ներկայացնող ֆիզիկական անձանց լայն շրջանակը և կարևորելով քաղաքացիների պատշաճ իրազեկումը՝ ՊԵԿ հարկ վճարողների սպասարկման վարչությունը նախատեսում է ՀՀ տարբեր մարզերում կազմակերպել իրազեկման հանդիպումներ քաղաքացիների հետ»,– նշում են ՊԵԿ-ից՝ հիշեցնելով, որ 2025 թվականի հաշվետու տարվա համար եկամտային հարկի տարեկան հայտարարագիր պարտավոր են ներկայացնել բոլոր այն ֆիզիկական անձինք, ովքեր ՀՀ ռեզիդենտ են և 2025 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ հանդիսանում են ՀՀ քաղաքացի։

Բացառություն են կազմում միայն հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ անչափահաս քաղաքացիները։

Իրազեկման հանդիպումների ընթացքում կներկայացվեն իրականացված բարեփոխումներն ու եկամուտների հայտարարագրման ամբողջ գործընթացը, ինչպես նաև քաղաքացիներին կտրամադրվի աջակցություն՝  տեղում հայտարարագրերի լրացման հարցում։

Իրազեկման հանդիպումների ժամանակացույցը

  •  2026 թվականի մարտի 11-ին, ժամը 14։30, վայրը՝ ք․ Աշտարակ, Ալազանի փ․ 10, ՀՀ Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի Ս. Շահազիզի անվան Հ2 հիմնական դպրոցի դահլիճ,
  • 2026 թվականի մարտի 12-ին, ժամը 11։00, վայրը՝ ք. Գավառ, Կենտրոնական Հրապարակ 7, ՀՀ Գեղարքունիքի մարզպետարանի դահլիճ
  • 2026 թվականի մարտի 17-ին, ժամը 11։00, վայրը՝ ք․ Իջևան, Սահմանադրության 1, ՀՀ Տավուշի մարզպետարանի դահլիճ,
  • 2026 թվականի մարտի 19-ին, ժամը 11։00, վայրը՝ ք․ Արմավիր, Աբովյան 71, ՀՀ Արմավիրի մարզպետարանի դահլիճ,
  • 2026 թվականի մարտի 20-ին, ժամը 11։00, վայրը՝ ք․ Վանաձոր, Տիգրան Մեծի 22, Վանաձորի համայնքապետարանի նիստերի դահլիճ,
  • 2026 թվականի մարտի 23-ին, ժամը 11։00, վայրը՝ ք․ Գյումրի, Գ․ Նժդեհի 16, ՀՀ Շիրակի մարզպետարանի դահլիճ,
  • 2026 թվականի մարտի 24-ին, ժամը 15։00, վայրը՝ ք. Հրազդան, Կենտրոն թաղամաս Սահմանադրության հրապարակ 1, ՀՀ Կոտայքի մարզպետարանի դահլիճ,
  • 2026 թվականի մարտի 27-ին, ժամը 11։00, վայրը՝ ք․ Արտաշատ, Օգոստոսի 23 փողոց, 60 շենք, ՀՀ Արարատի մարզպետարանի դահլիճ 3-րդ հարկ։

Մարզերում կազմակերպվող հանդիպումներին մասնակցելու համար կարող եք գրանցվել՝ զանգահարելով տվյալ մարզում գործող սպասարկման բաժին կամ էլեկտրոնային նամակ ուղարկելով HVSV8@taxservice.am էլ․ հասցեին՝ նշելով անունը, ազգանունը և կոնտակտային տվյալները։

Կոմիտեն նաև տեղեկացնում է, որ իրազեկման հանդիպումները կազմակերպվում են նաև այլ ձևաչափերով, մասնավորապես․

  • Կազմակերպության տարածքում, եթե իրազեկմանը մասնակցելու է 50 և ավելի աշխատակից, տարածքում առկա է համակարգիչ կամ Notebook, պրոյեկտոր և  համացանցին հասանելիություն:

Այս ձևաչափով իրազեկման հանդիպում կազմակերպելու համար անհրաժեշտ է էլեկտրոնային նամակ ուղարկել HVSV20@taxservice.am էլ. հասցեին՝ նշելով կազմակերպության անվանումը, հասցեն և կոնտակտային անձի տվյալները։

  •  Առցանց ձևաչափով՝ Google Meet կամ Microsoft Teams հավելվածների միջոցով։

Այս ձևաչափով հանդիպում կազմակերպելու համար անհրաժեշտ է էլեկտրոնային նամակ ուղարկել HVSV6@taxservice.am էլ. հասցեին՝ նշելով կազմակերպության անվանումը, կոնտակտային անձի տվյալները և առցանց տարբերակը։

Միաժամանակ հիշեցվում է, որ ֆիզիկական անձանց եկամուտների տարեկան հայտարարագրման վերաբերյալ հարցերի դեպքում կարող եք դիմել նաև ցանկացած սպասարկման սրահ՝  երկուշաբթիից ուրբաթ, ժամը 09:00-ից 18:00-ն, առանց ընդմիջման։