Իրական Հայաստան կրկին լինելու է, և դա ձեզնից...

Իրականում մեզ Արարատը պետք չի, մեզ պետք է վերականգնել մեր իրավունքներն, արդարությունն ու ազատությունը, որով ձեռք ենք բերելու նաև Արարատը:

Էն ջրային, ճանապարհային, էներգետիկ ռեսուրսները, որից զրկել են մեզ՝ ցեղասպանություն իրականացնելով:

Ուզում եք զինանշանից էլ հանեք, դա չի փոխում դավաճանության, ուրացման, սուտասանության, գողության, կեղծարարության էությունը մանր խմբակի բոլոր անդամների:

Դուք փտած եք ավելի, քան փտած էր Սովետական Միությունը վերջին տարիներին և Օսմանյան կայսրությունը 20-րդ դարի սկզբին: 

Իրական Հայաստան կրկին լինելու է, և դա ձեզնից ազատագրված Հայաստանն է, ուր էլ քայլեք, բոլորը մատով ցույց են տալու իրենց երեխաներին, որ Շուշին դուք եք հանձնել, և ազգի դասալիք վախկոտները ձեզ չեն փրկելու այլևս՝ իրենց վախկոտությունը թաքցնելով Արցախին հայհոյելով»: