Ինը եվրոպական պետություններ միացել են Եվրամիո...

Ինը եվրոպական պետություններ միացել են Եվրամիության հակառուսաստանյան պատժամիջոցներին, որոնք սահմանվել են հուլիսի 15-ին մի շարք ֆիզիկական անձանց նկատմամբ: Այս մասին նշվում է Եվրոպական խորհրդի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ:

Խոսքը վերաբերում է Ալբանիային, Բոսնիա և Հերցեգովինային, Իսլանդիային, Լիխտենշտայնին, Մոլդովային, Նորվեգիային, Հյուսիսային Մակեդոնիային, Ուկրաինային և Չեռնոգորիային:

Հուլիսի 15-ին ԵՄ խորհուրդը լրացուցիչ պատժամիջոցներ էր կիրառել 9 անհատի և 6 կազմակերպության նկատմամբ՝ ի պատասխան «Ռուսաստանի հիբրիդային սպառնալիքների»։