ՀՀ նախագահը հրամանագիր է ստորագրել, ըստ որի՝ Իննա Թորգոմյանը նշանակվել է Կիպրոսի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան:
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, ինչպես նաև «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 3-րդ մասի և 14-րդ հոդվածի.
Իննա ԹՈՐԳՈՄՅԱՆԻՆ նշանակել Կիպրոսի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Նիկոսիա)»,- ասված է հրամանագրում։