Ինձ ձեռք է տալիս փաթեթ վերցնելը, բայց ես մենա...

Քաղաքացիները շարունակում են բոյկոտել տրանսպորտի թանկացումը։ Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամները շարունակում են քաղաքացիներին կոչ անել, որ չվճարեն 150 դրամ։

«Անձամբ ինձ ձեռք է տալիս փաթեթ վերցնելը, ես թոշակառու եմ չորս անգամ էլ օգտվում եմ, բայց միևնույն է եթե ես մենակ չեմ ընտանիքում ուրիշներն էլ կան ես համաձայն եմ բոյկոտելուն։

Ինձ թվում է՝ եթե այն ժամանակ իշխանությունները մի փոքր հետ նահանջեցին, էլի կանեն: Միայն ժողովուրդը միահամուռ, միասնական ասի, որ չի վճարում: Հլը մի շաբաթ այդպես լինի, ի՞նչ պիտի լինի, ոչ ես կհարստանամ, ոչ իրենք կքյասիբանան, բայց ինձ թվում է, որ այդպես ավելի ճիշտ կլինի: Նեուժելի՞ 10 օր չեն կարող ժողովուրդը իրենց զսպել ու չվճարել»,-ասաց քաղաքացիներից մեկը:

Մանրամասն՝ տեսանյութում։