Ինդոնեզիայի մայրաքաղաք Ջակարտայում 7 հարկանի շենքում դեկտեմբերի 9-ին հրդեհ է բռնկվել, ինչի հետևանքով զոհվել է 20 մարդ։ Այս մասին հայտնում է Reuters-ը։
Կենտրոնական Ջակարտայի ոստիկանության պետը հայտնել է, որ հրդեհը մարվել է, շենքից մարդկանց տարհանելու աշխատանքները շարունակվում են։
Նրա խոսքով՝ հրդեհը բռնկվել է կեսօրին առաջին հարկում, ապա տարածվել վերին հարկերում։
Շենքը պատկանում է Terra Drone Indonesia ընկերությանը, որն անօդաչու սարքեր է մատակարարում հանքարդյունաբերությունից մինչև գյուղատնտեսական ոլորտների հաճախորդներին՝ օդային հետազոտությունների համար։
Ընկերությունը ճապոնական անօդաչու սարքեր արտադրող Terra Drone Corporation (278A.T) ընկերության ինդոնեզական ստորաբաժանումն է։



