Քաղաքագետ Վահե Դավթյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Ինչու՞ հենց Երասխ:
Երասխը դիտարկվում է որպես Հյուսիս-Հարավ միջազգային տրանսպորտային միջանցքի առանցքային կետերից մեկը, ինչի մասին խոսել է նաև Իրանի արտգործնախարար Զարիֆը երկու ամիս առաջ Երևանում: Մասնավորապես, նա ընդգծել է տարածաշրջանում նոր տրանսպորտային ճարտարապետության ձևավորման անհրաժեշտությունը՝ դրա հիմքում դնելով Իրան-Նախիջևան-Հայաստան-Վրաստան (Թեհրան-Ջուլֆա-Երասխ-Երևան-Թբիլիսի) երկաթուղու նախագիծը: Նույն այս լոգիստիկայի նպատակահարմարության մասին են խոսել նաև Հդկաստանի դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչները՝ Հնդկական օվկիանոս-Պարսից ծոց-Սև ծով մուլտիմոդալ միջանցքի ձևավորման համատեքստում:
Լարվածություն ստեղծելով հայ-ադրբեջանական սահմանի Երասխի հատվածում՝ թուրք-ադրբեջանական տանդեմը փորձում է հարցականի տակ դնել Հյուսիս-Հարավ լոգիստիկայի նպատակահարմարությունը՝ առաջ մղելով Արևելք-Արևմուտք միջանցքի կոնցեպտը՝ Սյունիքի ուղղակի ներգրավմամբ»:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ : https://hraparak.am/post/a5f18cf4d3d1cd7b9fecae55c4a920dd
© 2008 - 2021 «Հրապարակ օրաթերթ»



