Հատկապես 2020 թվականի պատերազմից հետո նախորդ իշխանության աջակիցները հաճախ են կշտանբում այն քաղաքացիներին, ովքեր մասնակցել են 2018 թվականի իրադարձություններին։ Հատկապես թիրախավորվում են գործարարները, որոնց աշխատակիցները մասնակցել են այդ իրադարձություններին։
Հետաքրքիր է, որ նախորդ իշխանությունից հոգնած քաղաքացիների դժգոհությունը գրեթե պետական դավաճանություն համարող գործիչները մոռանում են, որ 2018-ի իրադարձություններին մասնակցել են այդ օրվա իշխանությունների բարձրագույն ներկայացուցիչների հետ փոխկապակացված ընկերությունների աշխատակիցները։ Քաղաքացիների դեպքում, եթե մասնակցությունը Նիկոլ Փաշինյանի դերակատարմամբ խաբեությանը կարող էր լինել միամտության հետևանք, ապա իշխանության ներկայացուցիչներին պատկանող ընկերությունների աշխատակիցների մասնակցությունը վստահաբար պատահական մի բան չէր։
Օրերս լրատվամիջոցները խոսեցին 76 դրվագով մի քրեական գործի մասին, որն առնչվում է Սերժ Սարգսյանի փեսա, Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանին։ Քրեական գործից պարզ է դառնում, որ Մինասյանը ի թիվս մի շարք ընկերությունների 19-ից մինչև 48 տոկոս բաժնեմասեր ունի «Յուքոմ», «Սպայկա» և «Երևան մոլ» ընկերություններում։
Փողերի լվացման առնչվող այս քրեական գործում արտացոլված այս փաստերը հետաքրիր է դիտարկել 2018 թվականի իրադարձությունների ֆոնին։ Այս երեք ընկերությունների աշխատակիցներն էլ 2018 թվականին ճանապարհներ են փակել, մասնակցել են զանգվածային անհնազանդության ակցիաների։
Ըստ եղած հրապարակումների «Երևան մոլի» աշխատակիցները Նիկոլ Փաշինյանի գլխավորած շարժմանը միացել են 2018 թվականի ապրիլի 22-ին, Սերժ Սարգսյանի հրաժարականից առաջ (Աղբյուրը այստեղ )։ Այս հրապարակման մեջ տեսանյութ է եղել նաև մոլի ֆեյսբուքյան էջից, բայց այն հետագայում հեռացվել է։
Իսկ ահա «Յուքոմ» ընկերության աշխատակիցների մասնակցության մասին խոսվում էր ապրիլի 16-ից սկսած, իսկ ապրիլի 20-ին ընկերության PR և հաղորդակցության ծրագրերի ղեկավար Դիանա Մնացականյանը ոչ հերքել և ոչ էլ հաստատել է տեղակատվությունը։ Ընկերության ներկայացուցչի խոսքից հասկանալի է դառնում, որ իրենք առնվանզ դեմ չեն իրենց աշխատակիցների մասնակցությանը քաղաքական այդ գործընթացին․«Ucom ընկերության աշխատակիցների գործնական պարտականություններին չվերաբերող հարցադրմանն իրավասու չենք պատասխանել և որևէ կերպ նրանց անձնական օրակարգը չենք մեկնաբանում»,-այդ օրերին գրել էր «Սպուտինկ» գործակալությունը և հավելել, որ արդեն մի քանի օր է` լուրեր են տարածվել, որ հայաստանյան տարբեր ընկերությունների, այդ թվում` «Յուքոմի» աշխատակիցները միացել են քաղաքացիական անհնազանդության ակցիաներին։
Հիշեցնենք, որ այն ժամանակ «Յուքոմ» ՀՀ ՊՆ հետ ամենամեծ գնման պայմանագրիր ունեցող ընկերություններից մեկն էր։
«Սպայկա» ընկերության տնօերեն Դավիթ Ղազարյանն էլ 2019 թվականին հրապարակային հայտարարել է, որ իրենք ողջունել են «հեղափոխությունը (հղումը այստեղ)
Ու հիմա, երբ նախորդ իշխանության ներկայացուցիչները հայտարարում են, թե իրենք դեռ 2018-ից գիտեին, թե սա «թուրք-ադրբեջանական հեղաշրջում» է և որ Փաշինյանը գալիս էր Արցախը տալու, հարց է առաջանում, այդ դեպքում Միքայել Մինասյանի, իշխանության այլ ներկայացուցիչներին պատկանող շատ այլ ընկերություններ ինչու՞ էին մասնակցում «թուրք-ադրբեջանական հեղաշրջմանը»։